ՖԻՖԱ-ի գործադիր անդամը խոսել է Իտալիային ԱԱ- 2022-ի ուղեգիր նվիրելու մասին

ՖԻՖԱ-ի գործադիր անդամ Էվելինա Քրիստիլինը անիրականալի երազանք է անվանել այն տեղեկությունը, թե Իտալիայի հավաքականը կարող է տեղ գրավել Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։

«Եկեք պարզապես մեր գլխից հանենք այս միտքը, որ Իտալիան կարող է գնալ Աշխարհի առաջնությանը, դա անհնար է», – ասել է Քրիստիլինը Radio Uno-ին:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իրանի հավաքականի փոխարեն իտալացիներին կարող են «ուղարկելլ» աշխարհի առաջնություն։

«Մենք երբեք չենք քննարկել Իրանի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալու հարցը։ Եթե ​​նույնիսկ այդպես լիներ, նրանց տեղը կզբաղեցներ մեկ այլ ասիական հավաքական»,- ասել է ՖԻՖԱ-ի գործադիր անդամը: