Նրանք Ֆրանսիայի առաջնության լավագույն թիմն են. Գալտիե

«Նիցայի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն «Ռենին» անվանել է Լիգա 1-ի այս պահին լավագույն թիմը։

«Ռենն ունի լավագույն հարձակումն առաջնությունում և լավ պաշտպանություն: Այնտեղ արդեն մի քանի ամիս այդպես է։ Այժմ մենք հանդիպում ունենք առաջնության լավագույն թիմի հետ։ Մեզ դժվար հանդիպում է սպասվում»,- ասել է «Նիցայի» մարզիչը «Ռենի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ գլխավորը «Ռենին» իր խաղը խաղալը թույլ չտալն է ։

«Եթե մենք թիմին թույլ տանք խաղալ այնպես, ինչպես գիտեն, և ընկնենք այն թակարդների մեջ, որոնց մեջ կարող են տանել մեզ, մենք կարող ենք մեծ խնդիրներ ունենալ», – ասել է Գալտիեն:

«Նիցան» ու «Ռենը» համապատասխանաբար չորրորդ և երրորդն են Լիգա 1-ում: Երկու ակումբներն էլ պայքարում են Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար։ Նրանց միջև հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 2-ին, Նիցայում։