Կարծում եմ` ԱԱ-ն հավաքականում նրա վերջին մրցաշարը չի լինի. Ֆոնտե

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Կարծում եմ՝ իր վերջին հարցազրույցում նա հասկացրեց, որ ինքն է որոշելու իր ապագան։ Նա իրեն լավ է զգում ֆիզիկական պատրաստվածության առումով, նույնիսկ։

Եթե ​​ հնարավորություն ունենա հավակնելու գավաթների և շարունակի հանդես գալ ամենաբարձր մակարդակով` նա կշարունակի խաղալ:

Ռոնալդուն ցանկանում է շարունակել իր կարիերան, և ես կարծում եմ, որ նա հանդես կգա ոչ միայն 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում, այլ նվազագույնը գոնե հաջորդ Եվրոյում», «Լիլի» ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Talksport-ը:։