Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ «Ռեալի» տարած հաղթանակի մասին։
«Մտածում էի, որ խաղի ժամանակ քնելու եմ: ՊՍԺ-ն խաղը վերահսկողության տակ էր պահում, և ես չէի տեսնում, թե ինչպես դա կարող է փոխվել: Բենզեմայի առաջին գոլը փոխեց ամեն ինչ.
«Բեռնաբեուն» վայր է, որտեղ խելահեղ բաներ են տեղի ունենում: Եթե այս հանդիպումը կրկնվեր 10 անգամ, ապա դրանցից 9-ում ֆրանսիական թիմը հաղթող դուրս կգար։
Ֆուտբոլում կան բաներ, որոնք հնարավոր չէ բացատրել։ ՊՍԺ-ն հարձանուտի մեջ էր»,- ասել է «Բավարիայի» նախկին գլխավոր տնօրենը L’Equipe-ին:
ՊՍԺ-ն սեփական հարկի տակ «Ռեալին» հաղթել էր 1:0 հաշվով, իսկ Մադրիդում պարտվել` 1:3: