Ռուսաստանը վտարված է համաշխարհային սպորտային ասպարեզից. Բրիտանիայի սպորտի նախարար

Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Նայջել Հադլսթոնը խոսել է Ռուսաստանի կարգավիճակի մասին։

Պաշտոնյան արձագանքել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ցանկությանը։

«Կառավարության քաղաքականությունն այնպիսին է, որ Ռուսաստանը համաշխարհային ասպարեզից վտարված է, երբ խոսքը վերաբերում է սպորտին: Նրա հետ պետք է այդպես վարվել, ամեն ինչ մնում է տեղում:

Մենք կշարունակենք նույն կերպ արձագանքել նման իրավիճակներին», Հադլսթոնի խոսքերն է փոխանցում The Independent-ը։