Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» Հարի Մագուայերի խնդիրների մասին։
«Անկասկած, Ռոնալդուի գալուստը Մագուայերին ստիպեց զգալ, որ իր կարգավիճակն ընկել է: Հարին այլևս մտածում է. «Սա Կրիշտիանու Ռոնալդուն է, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը, իր երկրի ազգային հավաքականի ավագը, Եվրոյի հաղթողը: Ես գիտեմ, որ նա ինձ հետևում է խաղադաշտում»: Եվ դա տանջում է նրան ներսից։
Հարին բավականաչափ փորձ չունի մարդկանց ասելու. «Արի, նստիր»: Չեմ կասկածում, որ Մագուայերի ինքնավստահությունը հարված է ստացել»,- ասել է Մանչեսթերի նախկին պաշտպանը The Overlap միջոցառման ժամանակ։