Վլահովիչն ավելի շատ օգուտ կտա Յուվենտուսին, քան Ռոնալդուն. Սերենա

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալդո Սերենան «Յուվենտուսի» նորեկ Դուշան Վլահովիչին համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով Թուրինից հեռացել է 2021 թվականի ամռանը։ Ըստ իտալացու՝ սերբի գնումը շատ ավելի խոստումնալից է թվում, քան պորտուգալացու տրանսֆերը 2018թ.

«Վլահովիչն այժմ ընդամենը 22 տարեկան է, և նրա լավագույն տարիներն առջևում են: Երբ Ռոնալդուն եկավ, նա 30-ն անց էր, և չնայած մեծ պրոֆեսիոնալիզմին և խփած գոլերի քանակին, նա արդեն իր կարիերայի վերջին փուլում էր»,- Սերենայի խոսքերն է մեջբերում Tuttosport-ի իտալական հրատարակությունը։

Հիշեցնենք, որ ձմռանը Վլահովիչի տրանսֆերը Յուվենտուսի վրա արժեցել է ավելի քան 80 միլիոն եվրո։ Սերբ հարձակվողը դարձավ ակումբի պատմության չորրորդ ամենաթանկ խաղացողը։