Մյուլեր. Անգլիայի դեմ խաղի վրիպումս կայցելի ինձ երազում

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Եվրո-2020-ում աջակցության համար ու խոսել 1/8 եզրափակչի Անգլիայի դեմ խաղում իր վրիպումի մասին:

«Այդ պահը երկար կհիշվի, այն կայցելի ինձ երազում: Խաղացողն աշխատում, մարզվում ու ապրում է ֆուտբոլով: Այդ պահին ամեն ինչ իմ ձեռքում էր, ես կարող էի թիմիս խաղ վերադարձնել ու ցնծություն պարգևել մի ողջ ազգի: Նման հնարավորություն ստանալն ու այն ձեռքից բաց թողնելն անասելի ցավալի է: Դա իմ, թիմակիցներիս ու մարզչի ցավն է, որն ինձ այդպիսի վստահություն էր հաղորդել:

Բայց, նախևառաջ, մեզ համար ցավալի է գերմանացի երկրպագուների համար, որոնք չնայած որոշակի տհաճությունների` Եվրոյի ժամանակ մեր կողքին էին ու աջակցում էին մեզ: Շնորհակալություն ձեր աջակցության համար»,-գրել է Մյուլերը ինստագրամյան իր էջում:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: