ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշը գլխավորել է Բրազիլիայի հավաքականը՝ առաջ անցնելով Բելգիայից, որն այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Բելգիացիներն առաջին տեղում էին 2018 թվականի հոկտեմբերի 25-ից։ Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է մնացել: Մեր ընտրանին կշարունակի լինել 92-րդը:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին 10 հորիզոնականները.
- Բրազիլիա – 1832,69 միավոր
- Բելգիա – 1827
- Ֆրանսիա – 1789,85
- Արգենտինա – 1765.13
- Անգլիա – 1761.71
- Իտալիա – 1723.31
- Իսպանիա – 1709.19
- Պորտուգալիա – 1674,78
- Մեքսիկա – 1658,82
- Նիդերլանդներ – 1658,66.