Ռեալը կապ է հաստատել Բավարիայի հարձակվողի հետ

Մադրիդի «Ռեալը» կապ է հաստատել «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրիի հետ՝ տեղափոխության շուրջ: Ավելի վաղ Sport Bild-ը հայտնել էր, որ մադրիդյան ակումբի պաշտպան Դավիդ Ալաբան խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի ֆուտբոլիստի հետ։ Դրանից հետո տեղեկություն հայտնվեց, որ «Ռեալը» կապվել է Գնաբրիի հետ։

26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 36 խաղում դառձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց, և նա չի շտապում երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։