Բուսկետս. Ուժեղ ֆուտբոլիստ. Նա անպայման կօգնի Բարսելոնային

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կիսվել է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի խաղի մասին իր կարծիքով։

«Չավին տեսավ Կեսիեի խաղը և համաձայնեց ձեռք բերել նրան: Ուրախ եմ, որ «Բարսելոնան» տրանսֆերներ է կատարում, իսկ խաղացողները ցանկանում են միանալ մեզ։ Նա ուժեղ ֆուտբոլիստ է և կօգնի մեզ ապագայում»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իվուարցին արդեն բուժզննում է անցել Լուգանոյի կլինիկայում, իսկ հետո պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Այս մրցաշրջանում Կեսիեն «Միլանի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: