Վախեցնում է, թե որքան լավն է նա 18 տարեկանում. Ես նմանին դեռ չեմ տեսել. Գրիլիշ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշն ընդգծել է 18-ամյա Ջուդ Բելինգհեմի յուրահատկությունը, փոխանցում է Manchester Evening News-ը:

«Ես նրա նմնաին դեռ չեմ տեսել։ Վախեցնում է, թե որքան լավն է նա 18 տարեկանում: Նա շատ հասուն է, ասես 26 տարեկան լինի: Նա ունի բարձր տեխնիկական հմտություններ:

18 տարեկանում ես այդքան լավը չէի: Ես խաղում էի «Նոթս Քաունթիում» և նիհար փոքրիկ տղա էի:

Կան տաղանդավոր 18 տարեկաններ և 19 տարեկաններ, բայց քչերն են այդքան հասուն տեսք ունեն, ինչպես նա: Ջուդը շատ բազմակողմանի է և կարողանում է խաղալ տարբեր դիրքերում: Կարող է հանդես գալ որպես «վեց», «ութ», «տասը»:

Հիանալի էր խաղալ նրա հետ»,- ասել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը Կոտ դ’Իվուարի դեմ Անգլիայի 3:0 ընկերական խաղից հետո: