Եթե նրանք գան Հոլանդի հետևից, մենք ոչինչ չեն կարող անել ֆինանսկան առումով. Վացկե

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու «Մանչեսթեր Սիթիի» շանսերի մասին։

«Ես դադարեցի մեկնաբանել մամուլում հայտնված լուրերը, այլապես ինձ 36-ժամյա օր պետք կգա։

Առայժմ մենք կոնկրետ տեղեկություն չենք ստացել խաղացողի ներկայացուցիչներից, և ոչ ոք մեզ հետ չի կապվել։

Բայց եթե «Մանչեսթեր Սիթին» գա Հոլանդի հետևից, մենք չենք կարողանա ֆինանսապես որևէ բանի դեմ կանգնել»,- ասել է Bild-ին Վացկեն:

Հիշեցնենք, որ Հոլանդով հետաքրքված են նաև «Ռեալը», ՊՍԺ-ն, Բարսելոնան: