Նևիլը նշել է այն թիմին, որն իր կարծիքով կդառնա Անգլիայի չեմպիոն

Գարի Նևիլը բարձր է գնահատում «Լիվերպուլի» այս մրցաշրջանում հաջողության հասնելու հնարավորությունները:

«Կարծում եմ, որ նա չափազանց վտանգավոր է և ինչ-որ առանձնահատուկ բանի կհասնի: Երբ ես դիտում էի նրան «Արսենալի» դեմ խաղում, ամեն ինչ ասում էր, որ «Լիվերպուլը» պատրաստվում է հաղթել Պրեմիեր լիգան։ Չեմպիոնական հանդիպում էր։

Ես կողմ էի «Մանչեսթեր Սիթիին» ամբողջ մրցաշրջանում, ուստի կմնամ այս տարբերակով, բայց կարծում եմ, որ ի վերջո առաջնությունը կհաղթի «Լիվերպուլը»։ Նա վտանգ է ներկայացնում նաև երկու այլ մրցաշարերում, ուստի կարծում եմ, որ թիմն այս տարի առանձնահատուկ բանի կհասնի:

Որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու՝ ես վախենում եմ դա ասել, բայց «Լիվերպուլը» շատ վտանգավոր է: Ես իսկապես անհանգստացած եմ, որ նա կարող է 3-4 տիտղոս վերցնել»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը The Overlap միջոցառման ժամանակ: