ՊՍԺ-ի գլխավոր սխալը կլինի նրա հետ պայմանագիրը երկարաձգելը. Պետի

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին դժգոհ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վիճակից։

«Նեյմարն արդեն երկու տարի լճացման մեջ է: Նա այլևս չի փորձում մեկ առ մեկ շրջանցել մրցակիցներին: Բայց նման աշխատավարձով ու այդքան երկար պայմանագրով նրանից ազատվելը չափազանց դժվար կլինի, առավել ևս, որ 2022 թվականի աշխարհի առաջնությանը մի քանի ամիս է մնացել։

ՊՍԺ-ի գլխավոր սխալը Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելը կլինի: Ինչպե՞ս կարելի էր այն միանգամից չորս տարով երկարացնել, երբ Նեյմարն ընդհանրապես չէր օգնում թիմին։

Եթե ​​չլիներ այդ գործարքը, նա այս մրցաշրջանում ազատ գործակալ կդառնար։ Եվ երկու կողմերի համար էլ նրա հեռանալը թեթևացում կլիներ»,- ասել է Պետին RMC Sport-ին: