Այդ ժամանակ Արտետան կարող է ասել, որ դա լավագույնն է, որին կարող էր հասնել և հեռանալ. Նևիլ

Գարի Նևիլը չի բացառել, որ Միկել Արտետան ամռանը կարող է«Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ինձ շատ է դուր գալիս Արտետան, կարծում եմ, որ նա հիանալի մարզիչ է: Կարծում եմ, որ նա հիանալի թիմ ունի, երբ խոսքը վերաբերում է երիտասարդ խաղացողներին:

Նա լավ է ղեկավարում թիմը, բայց ես մտավախություն ունեմ, որ եթե «Արսենալը» ավարտի մրցաշրջանը լավագույն քառյակում, որի շանսերը 50/50 են` դա կլինի նրանց համար բարձունք:

Կա Գվարդիոլա, կա Կլոպ, կա «Մանչեսթեր Յունայթեդ», կա «Չելսին»: Արսենալը հեռանկարներ ունի՞: Նա չի պայքարի տիտղոսի համար.

Միկել Արտետան հիանալի մարզիչ է, նա առավելագույնն է քաղում այս թիմից։ Բայց երբ վերջինս զբաղեցնի չորրորդ տեղը, կարող է ասել. «Դե, այսքանը, սա լավագույնն է, որին կարող եմ հասնել այստեղ, ես նոր աշխատանք կփնտրեմ», – ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը The Overlap միջոցառմանը: