Վարդին պատմել է, թե ինչպես է շնորհավորել Կանտեին ՉԼ-ում հաղթանակի կապակցությամբ

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին խոսել է Նգոլո Կանտեին կատարած զանգի մասին, վերջինիս ՉԼ-ում հաղթելուց հետո:

«Ես զանգահարեցի նրան Չեմպիոնների լիգայի եզրափակչից անմիջապես հետո՝ շնորհավորելու, բայց նա այդպես էլ չպատասխանեց։ Երկու ժամ անց Կանտեն հետ զանգեց ինձ և ներողություն խնդրեց չպատասխանելու համար։ Նա շատ էր վհատվել, որ չէր պատասխանել զանգիս: Սա միայն ընդգծում է, թե որքան համեստ է նա: Անգամ մեծ բարձունքները նրան չեն փոխում»,- անգլիացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆրենկ Խալիդը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսին Նգոլո Կանտեն «Չելսիի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչ խաղում նվազագույն 1։0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»։