Այս ինչի՞ ենք մենք վերածվել. Հենդերսոն

Ջորդան Հենդերսոնը խոսել է Հարի Մագուայրի դեմ երկրպագուների սոլոցների մասին.

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպանին սուլել են Կոտ դ’Իվուարի դեմ ազգային հավաքականի ընկերական խաղի մեկնարկից առաջ։

«Իմ գլխում չի տեղավորվում Ուեմբլիում տեղի ունեցածը: Հարի Մագուայրը մեծ դեր ունի Անգլիայի համար: Առանց նրա, այն առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին երկու մրցաշարերում, հնարավոր չէր լինի։

Տնային մարզադաշտում առանց պատճառի քեզ սուլում են: Ի՞նչ ենք մենք վերածվել։ Այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր, պարզապես սխալ էր: Որպես մեկը, ով ցանկանում է հաղթել Անգլիայի հետ, ինձ բախտ վիճակվեց կիսել հանդերձարանը [Մագուայրի հետ]: Մենք բոլորս նույնն ենք զգում»,- գրել է Լիվերպուլի եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը թվիթերում: