Լիլարդը նշել է այն բասկետբոլիստին, ում խաղը համարում է պատմության մեջ ամենագեղեցիկը

«Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» առաջատար Դեմիեն Լիլարդը կարծում է, որ «Բրուքլին Նեթսի» խաղարկող Կայրի Իրվինգը պատմության մեջ բոլոր բասկետբոլիստներից ամենագեղեցիկ խաղ ցույց տվողն է:

«Ես կասեմ Կայրի Իրվինգին: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, ինչպես է նա վարում գնդակը, ինչպես է շարժվում: Կայրին խաղում է պատմության մեջ ամենագեղեցիկ բասկետբոլը։Ես նկատի ունեմ այն, թե դա ինչպես է երևում»,- ասել է Լիլարդը Շենոն Շարփի փոդքաստում։