Ռոնալդուն կմասնակցի իր 10-ներորդ խոշոր միջազգային մրցաշարին

Կրիշտիանու Ռոնալդուն կխաղա իր տասներորդ խոշոր միջազգային մրցաշարում։

ԱԱ-2022-ի եզրափակիչ փլեյ-օֆֆում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն 2:0 հաշվով:

Այսպիսով, պորտուգալացին դուրս եկավ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Պորտուգալացին 2004 թվականից ի վեր բաց չի թողել որևէ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն։

Ռոնալդուն 5 անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և ձմռանը 5-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը: