Եթե նախապատվությունը տաղանդին չտանք, ապա Պեդրիի նման ֆուտբոլիստները անգամ նախավարժանի դուրս չեն գա. Էնրիկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տաղանդն անվանել է իսպանացի խաղացողների գլխավոր հատկանիշը, գրում է Marca-ն:

Ավելի վաղ Ֆրանսեսկ Ֆաբրեգասն ասել էր, որ իրենց ժամանակներում մարզիչները նախընտրում էին ավելի ուժեղ ու արագ խաղացողներին, քան տաղանդավորներին։

«Մեր դեպքում դա այդպես չէ, առաջին պայմանը, որ առաջ ենք քաշում, տաղանդն է։ Հակառակ դեպքում Պեդրիի նման խաղացողները ոչ մի րոպե չէին ստանա։ Նրանք նույնիսկ նախավարժանքի դուրս չէին գա»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։