Մբապե. Այդ ռեկորդին ավելի շուտ կհասնեմ, քան մարդիկ կարծում են

Կիլիան Մբապեն պատրաստվում է գերազանցել Ֆրանսիայի հավաքականում գոլերի քանակով Թիերի Անրիի ռեկորդը:

«Իհարկե, դա է նպատակը։ Միշտ ցանկացել եմ ամեն ինչում լինել առաջինը՝ թե՛ Ֆրանսիայի հավաքականում, թե՛ ակումբային մակարդակում։

Առջևում դեռ շատ աշխատանք կա։ Ոչ ոք դեռ չի արել այն, ինչ արել է Թիերին։ Բայց կարծում եմ, որ կարող եմ ռեկորդի հասնել շատ ավելի արագ, քան մարդիկ կարծում են», Մբապեի խոսքերն է հաղորդում RMC Sport-ը:

ՊՍԺ-ն ներկայացնող 23-ամյա հարձակվողն երեկ դուբլի հեղինակ է դարձել Հարավային Աֆրիկայի հավաքականի հետ ընկերական խաղում (5:0):

Մբապեն այժմ Ֆրանսիայի հավաքականում ունի 26 գոլ, իսկ Անրին՝ 51։ Անրիին շատ ավելի մոտ է Օլիվիե Ժիրուն, որն ունի 48 գնդակ իր հաշվին: