Դեյան Լովրենն աջակցել է Մոհամեդ Սալահին Եգիպտոսի` 2022 թվականի աշխարհի առաջնություն չանցնելուց հետո։
«Զենիթի» պաշտպանը դիմել է «Լիվերպուլի» հարձակվողին, որի կազմում խորվաթն ավելի վաղ հանդես է եկել։
«Մո, քիթդ մի կախիր։ Հպարտ եմ քեզանով և քո թիմով: Դուք տվեցիք այն ամենը, ինչ կարող էիք:
Աստված մեծ ծրագրեր ունի քեզ համար: Եղի՛ր ամուր եղբայր»,- գրել է Լովրենն իր թվիթերյան էջում։
Եգիպտոսը 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Սենեգալին և դուրս չեկավ ԱԱ -2022