Ուկրաինայի հավաքականի հարձակվողը լուրջ վնասվածք է ստացել ու 6 ամիս բաց կթողնի

Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Բեսեդինը վնասվածք է ստացել Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Շվեդիայի հետ խաղում։ Շվեդ պաշտպան Մարկուս Դանիելսոնը, փորձելով խլել գնդակը, ոտքով հարվածել է ուկրաինացի հարձակվողի ծնկին ու կարմիր քարտ ստանալով՝ հեռացվել դաշտից։

Football.ua-ն հայտնում է, որ Բեսեդինի ելույթները Եվրո-2020-ում ավարտվեցին։ Նա վերադարձել է Կիև, որտեղ ՄՌՏ հետազոտություն է անցել։ Կիևի «Դինամոյի» բժիշկ Անդրեյ Շմորգունը պատմել է հետազոտության արդյունքների մասին․

«Բեսեդինի մոտ հետին խաչաձև կապանի մասնակի վնասվածք է, ներքին և արտաքին կողային կապանների մասնակի վնաս և ազդրային կողերի կոտրվածք»:

Վերականգնման համար մոտ վեց ամիս կպահանջվի։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: