Սալահը նշել է, թե որ ֆուտբոլիստներն են եղել իր մանկության կուռքերը

Եգիպտոսի և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, թե որ ֆուտբոլիստներով է ոգեշնչվել, երբ սկսել է ֆուտբոլ խաղալ:

Սալահն ասել է, որ պատկերացրել է Զիդանին, Ռոնալդուին և Տոտիին իր առջև այն ժամանակ, երբ նա դեռ փողոցում խաղում էր ընկերների հետ։

«Նրանք եզակի խաղացողներ էին, նրանք արեցին այն, ինչ մյուսները չէին կարող ցույց տալ»,- ասել է Սալահը Goal-ին տված հարցազրույցում»։

Եգիպոսցին այսօր իր հավաքականի հետ կմրցի Սենեգալի ընտրանու հետ, որտեղ կվիճարկվի ԱԱ-2022-ի ուղեգրերից մեկը: Թիմերի առաջին խաղում Եգիպտոսը սեփական հարկի տակ առավելության է հասել 1:0 հաշվով: