Բեքհեմը ցանկանում է Բարսելոնայի ներկա և նախկին ֆուտբոլիստներին տեղափոխել ԱՄՆ

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը ցանկանում է MLS-ի իր շարքերը համալրել «Բարսելոնայի» մի շարք խորհրդանիշ հանդիսացող ֆուտբոլիստներով, հայտնում է Sport-ը։

Նշվում է, որ Լուիս Սուարեսը, Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը և Լիոնել Մեսսին բոլորն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» լեգենդի հետաքրքրության շրջանակում են, քանի որ նա սկսում է կազմել ծրագիր 2023 թվականի համալրման համար:

Կային տեղեկություններով, որ Մեսսին և Սուրեսը դեմ չեն իրենց կարիերան շարունակել ԱՄՆ-ում: Բուսկետիս և Ալբայի մասով դեռևս չկա հստակ տեղեկություն: