Էրիկսենն ավագի թևկապով կվերադառնա այն մարզադաշտ, որտեղ սրտի կանգ էր ունեցել

«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Սերբիայի դեմ առաջիկա ընկերական խաղում կլինի Դանիայի հավաքականի ավագը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Դանիայի հավաքականի ավագ Կասպեր Շմեյխելը ցանկացել է թևկապը հանձնել Էրիկսենին, ով անցյալ ամառ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում սրտի կանգ էր ունեցել։ Այնուհետև բժիշկներին հաջողվել էր փրկել Քրիստիանին հենց ֆուտբոլի դաշտում:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 20:00-ին ընկերական հանդիպում կանցկացվի Դանիայի և Սերբիայի հավաքականների միջև: