Լապորտա. Բարսելոնան արդեն պայմանագիր կնքել է 2 ֆուտբոլիստի հետ հաջորդ մրցաշրջանի համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ակումբի ակտիվությունը տրանսֆերային շուկայում և արդեն իսկ կնքված գործարքները։

«Հաջորդ մրցաշրջանի համար մենք պայմանագիր ենք կնքել երկու խաղացողի հետ՝ մեկը կիսապաշտպան է, մյուսը՝ կենտրոնական պաշտպան։ Բայց ինձ թույլ չեն տալիս նրանց անունները տալ»,- իր Twitter-ում Լապորտային մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի, այդ ֆուտբոլիստներ «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսին և «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենն են։ Երկու խաղացողներն էլ կմիանան «կապտանռնագույններին» որպես ազատ գործակալներ, քանի որ ներկայիս ակումբների հետ նրանց գործարքների ժամկետն ավարտվում է այս ամռանը: