📸 Մանչինին հակամրցանակ է ստացել ԱԱ- 2022 դուրս չգալուց հետո

Ռոբերտո Մանչինին ստացել է «Ոսկե տապիր» հակամրցանակը՝ Աշխարհի առաջնությունը բաց թողնելուց հետո։

Իտալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր պարգևող փլեյ-օֆֆ կիսաեզրափակիչ խաղում։

«Ոսկե տապիրը» խաղային մրցանակ է, որը տրվում է իտալական հեռուստատեսությունների կողմից` ֆուտբոլում աղմկահարույց ձախողումների համար:

Նշենք, որ 57-ամյա մասնագետն անձամբ է ստացել իր «Ոսկե տապիրը» (արդեն ութերորդն իր կարիերայում):

Միևնույն ժամանակ, ֆուրգոնի չափսով մրցանակի հսկա պատճենը պատրաստվել է առաջին անգամ՝ հատուկ այս առիթով։