Ռոնալդու. Չեմ պատկերացնում Աշխարհի առաջնությունն առանց ինձ

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր ապագան.

Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ կայանալիք կարևոր խաղին, որը կորոշի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրի ճակատագիրը։ Ռոնալդուն չի ցանկանում մտածել, որ սա կարող է լինել իր վերջին Աշխարհի առաջնությունը։

«Ես շատ լավ եմ զգում. Չեմ կարծում, որ Աշխարհի հաջորդ առաջնությունն առանց ինձ կանցկացվի։ Չեմ պատկերացնում Աշխարհի առաջնությունն առանց Պորտուգալիայի. Ես գիտեմ, որ շատերն են ուզում ինձ այս հարցը տալ, և հետևաբար ես կպատասխանեմ՝ ես ինքս կորոշեմ, թե աշխարհի որ առաջնությունը կլինի իմ վերջինը։

Ես որոշում կկայացնեմ, երբ զգամ, որ պահն արդեն եկել է։ Եթե ​​ցանկանամ շարունակել խաղալ` կմնամ, եթե ցանկություն չունենամ, այլևս չեմ խաղա», 37-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում A Bola-ն: