Ռունին նշել է, թե որն է եղել իր մարզիչ դառնալու գլխավոր պատճառը

Ուեյն Ռունին ցանկանում է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը:

«Ես անկեղծ կլինեմ: Հիմնական պատճառը, որ ես դարձա մարզիչ` «Մանչեսթեր Յունայթեդն» է։

Ես դեռ պատրաստ չեմ։ Բայց պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի դա մի օր տեղի ունենա: Այն ինձ համար ընտանիք է, և ես չէի ցանկանում, որ նրա հետ կապված լինեմ, որպես միայն ֆուտբոլիստ»,- ասել է «Դերբիի» գլխավոր մարզիչը::

Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-ից 2017 թվականներին։