ՖԻՖԱ-ն համագումարի հաջորդ նիստում կքննարկի ՌՖՄ-ի կարգավիճակի հարցը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացնում՝ դադարեցնե՞լ Ռուսաստանի ֆուտբոլային միության անդամակցությունը, թե՞ հեռացնել նրան կազմակերպությունից։
Ինչպես հաղորդում է Match TV-ն, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, ինչպես նաև Ասիայի և Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիաները հակված են կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը։
Հեռացնելուն կողմ են` ՈՒԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը.
Երկու պատիժների տարբերությունը կայանում է նրանում, որ հեռացման դեպքում ֆեդերացիան վերականգնելու գործընթացը շատ ավելի բարդ է: Երկու դեպքում էլ կգործի միջազգային խաղերի և տրանսֆերների արգելքը։
Այս պահին ՌՖՄ-ի ներկայացուցիչներից ոչ մեկը հավատարմագրված չէ ՖԻՖԱ-ի համագումարում։