Չավին կլինի այստեղ այնքան ժամանակ, որքան ցանկանա. Լապորտա

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է Իսպանիայի առաջնությունում հաղթելու ցանկության մասին։

«Ես ցանկանում եմ հաղթել Լա Լիգան. Ես չեմ ուզում երկրորդը լինել: Վստահաբար ասում եմ՝ մեր թիմը կարող է նվաճել տիտղոսը, մենք լավ մարզավիճակով ենք դուրս գալիս մրցաշարի վերջին փուլ։

Մարզիչն ամեն ինչ անում է այնպես, ինչպես ֆիլմերում։ Չավին հասունացել է, ինձ անսովոր հասուն է թվում։ Նա ընտանիքի մի մասն է, շատ լավատես է։

Չավին այստեղ կլինի այնքան ժամանակ, որքան ցանկանա։ Նա սառնասիրտ է և միշտ լավագույնն է ցանկանում «Բարսային»: Կարծում եմ` դեռ երկար տարիներ մեզ հետ կլինի», Լապորտայի խոսքերն է հաղորդում Diario Sport-ը:։