Առնոլդը նշել է Լիվերպուլից հետո իր երկրորդ սիրելի ակումբի անունը

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարել է, որ համակրում է «Բարսելոնային»:

Պարզվում է, որ կատալոնական ակումբը նրա երկրորդ սիրելի ակումբն է «Լիվերպուլից» հետո։ Նա նշել է, որ շատ նմանություններ է տեսնում «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» միջև:

-Ես կասեի, որ «Լիվերպուլից» հետո իմ երկրորդ սիրելի ակումբը «Բարսելոնան» է։ Ես տեսնում եմ «Լիվերպուլի» նման գաղափարներ և արժեքներ. Նրանք առաջ են մղում սեփական խաղացողներին: Ես մեծացել եմ Մեսսիի կախարդանքով և այն թիմում, որտեղ նա խաղում էր Ինյեստայի, Չավիի, Էտո’Օի հետ: Այժմ «Բարսելոնային» կրկին լուրջ են վերաբերվում»,- ասել է Ալեքսանդր-Առնոլդը, որին մեջբերում է իսպանական Diario AS-ը: