Հնարավոր է, որ մրցաշրջանը Ազարի համար ավարտված է

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ 31-ամյա կիսապաշտպանին կվիրահատեն՝ հեռացնելով աջ ոսկորի օստեոսինթեզի համար նախատեսված թիթեղը։

Հաղորդվում էր, որ խաղացողը բաց կթողնի մոտ հինգ շաբաթ, սակայն El Chiringuito հեռուստաընկերության լրագրող Խոսե Լուիս Սանչեսը պնդում է, որ բելգիացու համար մրցաշրջանն արդեն ավարտված է։

Ընդհանուր առմամբ, Ազարը 14 վնասվածքների պատճառով բաց է թողել «Ռեալում» ավելի քան 500 օր:

Բելգիացին «Ռեալում» անցկացրել է 65 հանդիպում` դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: