Սաթոն. Անգլիայի հավաքականում կա հիմնական կազմի 2 խաղացող

Ֆուտբոլային փորձագետ Քրիս Սաթոնն ասել է, որ իր կարծիքով Անգլիայի հավաքականում միայն երկու խաղացող կա, ովքեր ունեն անսասան տեղ հիմնական կազմում` Հարի Քեյնը և Դեկլան Ռայսը:

«Անգլիայի այս թիմում ամենուր մրցակցություն կա: Ես կասեի, որ Քաթարում կլինեն միայն երկու հիմնական խաղացողներ՝ Դեկլան Ռայսն ու Հարի Քեյնը։ Հակառակ դեպքում դա կլինի անհասկանալի մի բան: Նրանք իրենց դիրքերում լավագույնն են»,- Daily Mail-ին ասել է «Չելսիի» նախկին հարձակվողը:

Նա նաև նշել է, որ Սաութգեյթը պետք է որոշի ազգային հավաքականի առաջին դարպասապահին: Մարզիչն ավելի հավատարիմ է Ջոդան Պիկֆորդին, ասում է Սաթոնը, բայց Ահարոն Ռամսդեյլը նույնպես անցկացնում է իր լավագույն մրցաշրջաններից մեկը: