Ռոման չի ծրագրում վաճառել իր ֆուտբոլիստին. Մոուրինյոն նրան համարում է ակումբի ներկան և ապագան

«Ռոման» մտադիր չէ վաճառել հարձակվող Թամմի Աբրահամին, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 24-ամյա ֆուտբոլիստին համարում է հռոմեական ակումբի ներկան ու ապագան։

Ավելի վաղ տեղեկություններ կային անգլիական ակումբների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին։ Մասնավորապես, անվանվել է հնարավոր տրանսֆերի գումարը՝ 120 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Աբրահամը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: