Մեսսին պարտք ուներ Արգենտինայի հավաքականի առաջ. Խունյալի

Կլաուդիո Հունյալին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի Ամերիկայի գավաթը նվաճելու մասին, գրում է Eurosport-ը:

«Դա ազատեց Մեսսիին: Նա պարտք ուներ ազգային հավաքականի առաջ, ուստի հաղթանակը նրան մեծ զգացողություններ է պարգևել։

Հիմա դա օգնում է ազգային հավաքականին, քանի որ թիմի շուրջ մթնոլորտը շատ հանգիստ է ու բարեհամբույր։ Սա լավ նորություն է Արգենտինայի համար»,- ասել է Արգենտինայի մարզչական շտաբի նախկին անդամը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային և նվաճեց իր 15-րդ մայրցամաքային գավաթը: