Լյորիս. Նա միակ մարզիկն է, որի պաստառը ես ունեի

Ֆրանսիայի հավաքականի և «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը լրագրողներին պատմել է այն դժվար ընտրության մասին, որը ստիպված է եղել կատարել մանուկ հասակում, հայտնում է Le Parisien-ը:

«Ես սկսել եմ թենիսից: Ինձ մի հարցրեք, թե ինչու, բայց 10 տարեկանում կորտում ես արդեն ուզում էի գլխով հարվածել գնդակին։ Ռեստորանի սեփականատերը, ով նաև սիրողական դարպասապահ էր, անմիջապես ինձ ասաց. «Դու պետք է գնաս ֆուտբոլ խաղալու», և ամեն ինչ այդպես սկսվեց», – ասել է Լյորիսը:

Դարպասապահը հավելել է, որ մանկության տարիներին և այժմ իր կուռքը շարունակում է մնալ Փիթ Սամպրասը։

«Իմ գլխավոր կուռքը Փիթ Սամպրասն է։ Նա միակ մարզիկն է, որի պաստառը ես ունեի, և ես նրա մեծ երկրպագուն եմ»,- ավելացրել է Լյորիսը։