Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ցանկանում է այս ամառ հեռանալ ակումբից, հայտնում է Goal-ը՝ հղում անելով El Nacional-ին:
Աղբյուրի համաձայն՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայն է բաց թողնել 26-ամյա կիսապաշտպանին, սակայն մադրիդյան ակումբում վաճառքից առնվազն 30 միլիոն եվրո են ակնկալում։
Ավելի վաղ տեղեկություններ կային ՊՍԺ-ից, «Արսենալից» և «Յուվենտուսից» Ասենսիոյի նկատմամբ հետաքրքրության մասին։
Իսպանացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Արքայական ակումբի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: