Սալահը պետք է հասկանա, որ իրեն երբեք չեն վերաբերի որպես եվրոպացու, չեն առաջարկի լավագույն պայմանագիրը. Դիուֆ

Էլ Հաջի Դիուֆը կոչ է արել «Լիվերպուլին» և հարձակվող Մոհամեդ Սալահին նոր պայմանագիր կնքել։

«Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» պետք է ընդունի Սալահի պահանջները: Նա պետք է մնա։ Նա կարող է ավելի շատ վաստակել, քանի որ Մանեի հետ միասին ակումբի լավագույն խաղացողն է: Նրանք միասին կնվաճեն բազմաթիվ գավաթներ։

Հունիսին Մոն դառնում է 30 տարեկան, և ես նրան խնդրում եմ ևս չորս տարի մնալ «Լիվերպուլում»:

«Ռեալ» տեղափոխվելը կնշանակի, որ ամեն ինչ պետք է սկսել նորից. Իսկ Սալահը պետք է հասկանա, որ ինքը աֆրիկացի է, երբեք իրեն եվրոպացու պես չեն վերաբերի։ Նրան երբեք ավելի լավ պայմանագիր չեն առաջարկի, քան մյուսներին։

Նույնը ինձ հետ պատահեց «Լիվերպուլում»: Ինձ ասացին, որ դադարեցնեմ խաղալ հավաքականում», մերսիսայդցիների և Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպանի խոսքերն է հաղորդում Tribal Football-ը։