Սելտայի հարձակվողին 8 տարվա ազատազարկում է սպառնում բռնաբարության մեղադրանքով

«Սելտայի» հարձակվող Սանտի Մինային սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, իսպանացին կասկածվում է կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Դատական ​​նիստերը տեղի կունենան մարտի 28-ին, 29-ին և 31-ին։

Ըստ դատախազների՝ 2017 թվականի հունիսի 16-ին ամբաստանյալը մտել է իր ընկերոջ՝ Դեյվիդ Գոլդարի ֆուրգոն, երբ վերջինս այնտեղ եղել է մի կնոջ հետ, և նրան ասել, որ «նա շատ է հավանում նրան» և «ինչ-որ բան պետք է անել»։ Տուժողը հրաժարվել է, Մինան հեռացել է, իսկ հետո վերադարձել ու սեռական ոտնձգություն է կատարել։

Նշվում է, որ այս դրվագի հետևանքով տուժողը դեռևս ընկճված է, տառապում է քրոնիկ հետվնասվածքային խանգարումներից:

Այս գործողությունների համար դատախազությունը խնդրում է ֆուտբոլիստին դատապարտել ութ տարվա ազատազրկման, 10 տարով արգելել մոտենալ տուժողին 500 մետրից պակաս հեռավորության վրա: