Իտալիայի հավաքականի հարձակվողը՝ Ռեալի դիտակետում

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Դոմենիկո Բերարդիի ծառայություններով։

Այդ մասին հայտնում է Defensa Central-ը: 

Բերարդին բավականին լավ մրցաշրջան է անցկացնում «Սասուոլոյում». Ա Սերիայում նա անցկացրել է 27 հանդիպում, խփել է 14 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում։

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ Բերարդին հիանալի փոխարինող կլինի Էդեն Ազարին։ Բելգիացին պատրաստվում է այս ամառ հեռանալ «Սանտյագո Բերնաբեուից»: