«Ռենի» կիսապաշտպան Չիմուանյա Ուգոչուկվուն կարիերան կարող է շարունակել Անգլիայում։
Ֆուտբոլիստը հայտնվել է «Տոտենհեմի» և «Արսենալի» հետաքրքրությունների ոլորտում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Լոնդոնյան երկու ակումբներն էլ տպավորված են 18-ամյա ֆրանսիացու խաղով և կփորձեն ձեռք բերել նրան ամռանը: Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է մրցակցել բրիտանացիների հետ։
Այս մրցաշրջանում Չիմուան Ուգոչուկվուն մասնակցել է 17 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։