Մենք չենք փնտրում խաղացողների, որոնք ավելին են, քան թիմը․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ։

«Ցանկանում եմ, որ բոլորը հստակ հասկանան, որ մենք թիմին ամեն ինչից վեր ենք դասում: «Բարսելոնան» ուժեղացված է յուրաքանչյուր գծում, և մենք չենք փնտրում խաղացողների, որոնք ավելին են, քան թիմը։

Մենք թիմն ուժեղացնում ենք մեր համակարգով։ Սա այն է, ինչ պետք է թիմին, սա մեր ոճն է, որն ամեն ինչի բանալին է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

23-ամյա Մբապեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։