«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, ըստ միջազգային մամուլի, վերջերս պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Tuttosport-ը հայտնում է, որ ռոսոներիներն արդեն գտել են խաղացողի, ով պետք է փոխարինի իվուարցուն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշի հետ։ Հաղորդվում է նաև, որ «սև-կարմիրները» աչք են դրել նույն թիմից Սթեն Բոտմանի վրա։
Սանչեշի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո, մինչդեռ Բոտմանը «Միլանին» կարող է արժենալ ևս 40 միլիոն: