Բարսելոնային առաջարկել են ձեռք բերել ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերը

«Բարսելոնայի» նորեկ Ֆերան Տորեսը ակումբի ղեկավարությանը առաջարկել է պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու իր տարբերակը։

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, իսպանացին խորհուրդ է տվել «կապտանռնագույններին» ուշադրություն դարձնել «Մանչեսթեր Սիթիի» իր նախկին թիմակից Ալեքսանդր Զինչենկոյին:

25-ամյա ուկրաինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «Քաղաքաբակների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում Զինչենկոն «Ման․Սիթիի» կազմում անցկացրել է 18 խաղ և կատարել 2 գոլային փոխանցում։