Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Ռոմայի դիտակետում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտնվել է եվրոպական մի քանի թոփ-ակումբների դիտակետում:

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Ռոման»:

Իտալացին փարիզյան ակումբ է տեղափոխվել 2012 թվականին «Պեսկարայից»՝ 12 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 25 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Վերատիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: