Սանտուշ. Ռոնալդուին չգիտես, թե ինչու միշտ գնահատում են գոլերով

Պորտուգալիայի հավաքականի մարզիչը բարձր է գնահատել Կրիշտիանու Ռոնալդուի խաղը Թուրքիայի հետ դիմակայությունում (3:1).

Ֆերնանդո Սանտուշը խոսել է այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն այդ խաղում գոլ չի խփել.

«Ռոնալդուն չգիտես, թե ինչու միշտ գնահատվում է գոլերով, յուրաքանչյուր խաղում: Իմ տեսանկյունից այսօր նա զարմանալի խաղ ցուցադրեց, թիմին միավորեց, շատ աշխատեց, ճնշում գործադրեց։

Նա գոլ չխփեց, բայց դա ոչ մի կերպ չի փոխում Ռոնալդուի հիանալի խաղը։ Նա ուներ մի քանի պահ, այո, չկարողացավ դրանք իրացնել, բայց նա շատ հնարավորություններ ստեղծեց թիմակիցների համար, և դա պետք է նշել», հաղորդում է Սանտուշի խոսքերը A Bola-ն: