Ռաբիոյի մայրը մարզադաշտում վիճաբանություն է ունեցել Պոգբայի և Մբապեի հարազատների հետ

Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի մայրը՝ Վերոնիկա Ռաբիոն, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Ֆրանսիա-Շվեյցարիա (3: 3; 11մ՝ 4:5) հանդիպման ժամանակ վիճաբանել է մարզադաշտում գտնվող Պոլ Պոգբայի և Կիլիան Մբապեի հարազատների հետ, հայտնում է RMC-ին:

Ռաբիոյի մայրը վրդովված էր Պոլ Պոգբայի խաղից, ով գնդակը կորցրեց 3-րդ գոլից առաջ, ինչը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Նա նաև խնդրել էր Կիլիան Մբապեի հորը խոսել իր որդու հետ, քանի որ նա չափազանց գոռոզացել է: Հանդիպումն ավարտվելուց հետո Ռաբիոյի մայրը 20 րոպե շարունակ վիճաբանություն է ունեցել Պոգբայի և Մբապեի հարազատների հետ:

Նշվում է, որ Վերոնիկա Ռաբիոն նման կերպ է արձագանքել, քանի որ Պոլ Պոգբայի հարազատները պարբերաբար ագրեսիվ կերպով էին արձագանքել Ադրիեն Ռաբիոյի սխալներին խաղադաշտում։

Ֆրանսիան դուրս մնաց Եվրո-2020-ից ՝ 11մ հարվածաշարում զիջելով Շվեյցարիային: Վճռական 11-մետրանոցը չկարողացավ իրացնել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Շվեյցարիան դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Իսպանիայի հետ:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: